Բացել լրահոսը Փակել լրահոսը
86
A A
Քաղաքականություն Հասարակություն

Մինչև 2029 թվականը Հայաստանում ֆուտբոլի երեք մարզադաշտ պետք է կառուցենք․ Փաշինյան

 Հայաստանում մինչև 2029 թվականը երեք մարզադաշտ պետք է կառուցվի, որոնք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին և կծառայեն 2029 թվականի ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունն անցկացնելուն, եթե ՖԻՖԱ-ն հաստատի Հայաստանի ու Վրաստանի միասնական հայտը՝  առաջնությունը հյուրընկալելու վերաբերյալ։   

Կառավարության հունիսի 6-ի նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։   

Նրա խոսքով՝ Հայաստանը և Վրաստանը միասնական հայտով կդիմեն ՖԻՖԱ` ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդների առաջնությունը հյուրընկալելու համար: