A
A
«Սիներջի»-ի գործով 6 մեղադրյալի, այդ թվում՝ ԱԺ նախագահի եղբոր կնոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է
Աջակցիր «Ա1+»-ին«Սիներջի»-ի գործով անցնողներից 5-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործուն զղջալու հիմքով, հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Նրանց թվում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը։ Անի Գևորգյանը նախ կալանավորվեց, ապա ազատ արձակվեց։
Կառույցը նկատում է, որ այս անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել և չեն վիճարկել իրենց ներկայացված մեղադրանքները, դրանցում նկարագրված փաստական հանգամանքները։
Դատախազությունից նաև հայտնում են, որ Էկոնոմիկայի նախարարության աշխատակից Ա.Ղ.-ի նկատմամբ էլ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը իր կողմից կատարված չլինելու հիմքով:
- Այս գործով մեղադրյալ է նաև նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Քննիչները Վահան Քերոբյանին մեղադրում են պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։ Քննչական կոմիտեն ի սկզբանե պնդել էր, որ նախկին նախարարն ազատության մեջ կազդի վկաների վրա, ուստի պետք է տնային կալանքի տակ մնա։
- Ըստ Քննչականի՝ անցած տարի Էկոնոմիկայի նախարարության հայտարարած մրցույթին հայտ ներկայացրած երկու ընկերությունների միջև ընտրություն է կատարվել ավելի բարձր գին առաջարկած «Սիներջ»-ի օգտին։ Քննիչները պնդում են, թե նախարարը, նախկին փոխնախարարն ու մյուս աշխատակիցներն այնպես են արել, որ ավելի ցածր գին առաջարկած «Հարմոնիա» ընկերությունը զրկվի մրցույթին մասնակցելուց։ «Հարմոնիա»-ն, սակայն, հետագայում վիճարկել է այս որոշումը և հաղթել։ Գործը հարուցվել էր այս ամենից հետո։