Բացել լրահոսը Փակել լրահոսը
441880100_794726726143795_7294412104940710815_n
A A
Պաշտոնական

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է սպառազինության ներկայացված ցուցանմուշներին

Բուլղարիա կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունիսի 5-ին այցելել է Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես։
 
Այդ մասին հայտնում են ՊՆ-ից։
 
Նախարար Պապիկյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությանը:
 
Այնուհետև Սուրեն Պապիկյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներով, ծանոթացել սպառազինության ներկայացված ցուցանմուշներին, զրուցել ռազմարդյունաբերական մի շարք ընկերությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ։