A
A
«Երևան բալետ ֆեստ». զգացողություններ ու պատմություններ՝ պարավեստի լեզվով
Աջակցիր «Ա1+»-ինՄայրաքաղաքում շարունակվում է բալետային փառատոնը: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը «Երևան բալետ ֆեստ»-ի երրորդ օրը հանդիսատեսին մատուցեց «Կարապի լիճ» ներկայացումը:
Թումանյանի անվան զբոսայգու բացօթյա դիտումներին շտապում են փոքրերն ու մեծերը: Առանձին հրավիրվել են նաև քաղաքապետարանի և հասարակական կազմակերպությունների համատեղ սոցիալական ծրագրերում ընդգրկված տարեցները: Բալետային փառատոնը կամփոփվի հունիսի 5-ին՝ Թբիլիսիի թատրոնի գալա ծրագրով:
Այդ մասին հայտնում են Երեւանի քաղաքապետարանից։