Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Պոդպոմոգովն այն մարդն էր, որի հետ երբ ընկերանում ես, այլևս չես կարող «ազատվել» (տեսանյութ)

 

Մաշտոցի 45 հասցեում բացվեց հայ անվանի գեղանկարիչ, գրաֆիկ, քանդակագործ, կինո նկարիչ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Վալենտին Պոդպոմոգովի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։

Այս տարի նշվում է Վալենտին Պոդպոմոգովի 100-ամյա հոբելյանը և հոբելյանական հանձնաժողովը հուշատախտակի համար հայտարարել էր մրցույթ։ Հավանության էր արժանացել Երևանի գեղարվեստի ակադեմիայի ավարտական կուրսի ուսանող Արթուր Ավագյանի ներկայացրած տարբերակը։

Արթուրի խոսքով, առաջարկը ստանալուց հետո միայն ծանոթացավ Պոդպոմոգովի բազմակողմանի արվեստին և հասկացավ, թե ինչ մեծ արվեստագետ էր։

«Հասկացա նաև, որ Պոդպոմոգովն այն մարդն էր, որի հետ երբ ընկերանում ես, չես կարող «ազատվել»»,- ասում է նա։