Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փրկարարներն իրականացրել են ամրացման աշխատանքներ (2)
A A
Պաշտոնական

Ծխատար խողովակը պոկվել է, առկա է ընկնելու վտանգ

Հունիսի 3-ին, ժամը 11։44-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոցի շենքերից մեկի (3-րդ հարկ) ծխատար խողովակը պոկվել է, առկա է ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն իրականացրել են ամրացման աշխատանքներ: