Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Մշակվել է օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակ. այն հասանելի կլինի բոլորին (տեսանյութ)

Աղբահանության և սանմաքրման ոլորտի աշխատակիցների համար վարչական շրջաններում կկառուցվեն հանդերձափոխման առանձնացված սրահներ, կստեղծվեն անհրաժեշտ այլ պայմաններ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ հանձնարարվել է առանձնացնել համապատասխան տարածքներ և միասնական մոտեցմամբ կառուցել դրանք:

*** Օդի որակի չափիչ սարքերից ստացված տվյալներով և Երևանում ներդրված GIS համակարգի հնարավորություններն օգտագործելով՝ մշակվել է օդի փոշով աղտոտվածության ցուցանիշների տեղեկատվական հարթակ: Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ www.yerevan.am կայքում և հասանելի կլինի բոլորին: Հարթակը հնարավորություն է տալիս դիտարկել ողջ քաղաքի փոշու աղտոտվածության մակարդակը:

*** 2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել շուրջ 500 թեքահարթակ: Այս տարի, ի դեպ, տեխնիկական առաջադրանքներում որոշակի փոփոխություններ են կատարվել. սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի բնակչության տարբեր խմբերի գործածության համար:

*** Հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար 9 հասցեներում այս տարի հատուկ վերելակներ կտեղադրվեն: Առաջիկայում արդեն իսկ շահագործման կհանձնվեն հ. 76 հիմնական դպրոցի, Կոմիտասի պողոտայում գտնվող շուկայի և «Կիլիկիա» ավտոկայանի հարևանությամբ գտնվող գետնանցումների վերելակները: Մյուս հասցեներում աշխատանքներն ընթացքում են: Հանձնարարվել է թեքահարթակներ կառուցել այնպես, որ տեղադրված վերելակներին հարակից մայթերն ու փողոցները ևս լինեն հարմարեցված:

***Համայնքային մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ: Ուսումնասիրվել են շուրջ 50 մանկապարտեզի տեղանքը, գործող խմբերն ու հատակագծերը: Ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ:

*** Երևանի կենդանաբանական այգում փղի համար կկառուցվի նոր ազատավանդակ: Հարմարավետ պայմանները հնարավորություն կտան այգին համալրել ևս մեկ փղով: