Բացել լրահոսը Փակել լրահոսը
789
A A
Հասարակություն

Ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանած «Honda» մակնիշի ավտոմեքենայի վրա

Փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից
Հունիսի 1-ին, ժամը 15:44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 120 շենքի դիմաց ուժեղ քամուց ծառի ճյուղը պոկվել և ընկել է կայանած «Honda» մակնիշի ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ծառի կոտրված ճյուղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։