Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_6656247c995c2
A A
Հասարակություն

Ռուսական առաջին ալիքի հեռարձակումը Հայաստանում վերականգնվել է

Ռուսական առաջին ալիքը պարտքն ամբողջությամբ մարել է և հեռարձակումը վերականգնվել է, Խորհրդարանում բյուջեի կատարողականի քննարկմանը հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է: Պաշտոնական հիմնավորումը ռուսական կողմի 2.5 ամսվա պարտքն էր, հեռարձակումը դադարեցվել էր մինչև պարտքի ամբողջական մարումը։ Մխիթար Հայրապետյանն այսօր նշեց, որ 2.5 միլիոն դրամ պարտք էր կուտակվել: