Բացել լրահոսը Փակել լրահոսը
001 (3)
A A
Պաշտոնական

Կորյունի-Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոցներով անցնող հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի հարակից փողոցներով

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են․

հեծանվի միջազգային օրվա կապակցությամբ հունիսի 2-ին նախատեսված հեծանվաշքերթի և հեծանվասպորտի սիրողական մրցաշարի անցկացմամբ պայմանավորված՝ Կորյունի – Մաշտոցի պողոտա – Գր. Լուսավորչի փողոցներում երթևեկությունը սահմանափակելու պատճառով ժամը 08:30-ից մինչև 10:00-ն ընկած ժամանակահատվածում ներհամայնքային տրոլեյբուսային հ.1 և 9 երթուղիները ժամանակավորապես կդադարեցնեն սպասարկումը, իսկ ավտոբուսային և միկրոավտոբուսային երթուղիները կիրականացնեն կանոնավոր ուղևորափոխադրում հարակից փողոցներով: Պատճառվող անհարմարությունների համար հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը: