Բացել լրահոսը Փակել լրահոսը
կգմսն
A A
Հասարակություն

Սփյուռքի կրթամշակութային 4 կառույցներ կֆինանսավորվեն ԿԳՄՍՆ-ի կողմից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը սփյուռքի համայնքների կրթական կառույցներին տրամադրում է դրամաշնորհային աջակցություն՝ կրթամշակութային, գիտահրատարակչական ծրագրեր իրականացնելու նպատակով: Հանձնաժողովն ամփոփել է ստացված հայտերը. հայտնի են արդյունքները:

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 8 կրթամշակութային կառույցներ: Հայտերը գնահատվել են՝ ըստ սահմանված կարգի, և հաղթող են ճանաչվել առավելագույն միավորներ հավաքած հետևյալ 4 կրթամշակութային կառույցները.

· Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդություն,

· Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմ,

· Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն,

· «Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունի» կրթամշակութային և երիտասարդական կենտրոն:

Մրցույթն անցկացվել է «Կրթության, մշակույթի և սպորտի ոլորտներում միջազգային և սփյուռքի հետ համագործակցության զարգացում» ծրագրի «Կրթամշակութային աջակցություն սփյուռքի համայնքներին» միջոցառման շրջանակում:

Դրամաշնորհը նախատեսված է հետևյալ մրցութային անվանակարգերով՝

· կրթական, կրթամշակութային միջոցառումներ,

· կրթական, կրթամշակութային դասընթացներ,

· հայագիտական որևէ թեմայով ուսումնական նյութերի հրատարակում:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ