A
A
Հաշվի առնելով մեր երկրի ներկայիս մթնոլորտը՝ Ռուսաստանում հյուրախաղերը հետաձգվում են. Սիրուշո
Աջակցիր «Ա1+»-ինԵրգչուհի Սիրուշոն հայտարարություն է տարածել, որով հայտնում է՝ հետաձգում է իր հյուրախաղերը ՌԴ-ում։
«Հաշվի առնելով մեր երկրի ներկայիս մթնոլորտը՝ Ռուսաստանի հյուրախաղերը որոշվեց տեղափոխել հոկտեմբեր ամիս: Ցանկանում էինք ընդամենը մի քանի շաբաթով հետաձգել, սակայն հուլիսից սկսած՝ այլ պլանավորված համերգներ և ելույթներ ունեմ: Միակ հնարավոր ամենամոտ ամիսը ստացվեց հոկտեմբերը: Ռուսաստանում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ, անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը և խոստանում, որ այն տեղի կունենա և կլինի անմոռանալի:
Հուսով եմ՝ շուտով այնպես կլինի, որ էլ երբեք ստիպված չենք լինի ամիսներով աշխատած համերգներ հետաձգել ու ծրագրեր փոխել...»։