Բացել լրահոսը Փակել լրահոսը
444456020_971427881655276_1878338372858152306_n
A A
Պաշտոնական

Առայժմ առանց հոսանքի են մնացել Հաղպատ կիսակայարանին կից փոքր ավանի չորս ընտանիքները

« Հայաստանի էլեկտրական ցանցեր » փակ բաժնետիրական ընկերության Թումանյանի մասնաճյուղի աշխատողների ջանքերով գրեթե ամբողջությամբ վերականգնվել են աղետի գոտու բնակավայրերի էլեկտրամատակարարումները, հայտնում է Ankyun+3TV-ը։

Առայժմ առանց հոսանքի են մնացել Հաղպատ կիսակայարանին կից փոքր ավանի չորս ընտանիքները. գետը քշել տարել է փոխակերպիչ տրանսֆորմատորը և այնտեղ տանող միակ կամուրջը ։ Առաջիկա օրերին կվերականգնվի նաև այս թաղամասի էներգամատակարարումը՝ ժամանակավոր հաղորդագծով։
 
Բնակավայրերի մեծ մասում հոսանքի մատակարարումներն իրականացվում են ժամանակավոր սխեմաներով, քանի որ տարածքներ կան, որ վարարած հեղեղը տարել է նաև էլեկտրասյուները։ Գետի ջրի նվազման, ապա կամուրջների վերականգնմանը զուգահեռ կսկսվի նոր հենասյուներով ու ենթակայններով նոր էլեկտրագծերի անցկացումը։
Ինչպես տեղեկացնում է մասնաճյուղի տնօրեն Աշոտ Շաքարյանը՝ այս օրերին մասնաճյուղի մասնագետներն աշխատել են գիշեր ու ցերեկ, առանց հանգստի, քանի որ աղետի հետևանքները ծանր են։