Բացել լրահոսը Փակել լրահոսը
895
A A
Քաղաքականություն

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման հայտարարությունը

 

Հայոց ողջ պատմության մեծագույն խորհուրդ ունեցող մայիսի 28-ի օրը և դրան նախորդող բոլոր իրադարձությունները վերջնականապես ապացուցեցին, որ ՔՊ վարչախումբը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ բացարձակ հոգեվարքի մեջ է և արդեն վերազանցելէ մարդկային և բարոյական թույլատրելիության և ՀՀ օրենքների բոլոր հնարավոր սահմանները։ Քաղաքացիական անհնազանդության իրենց սահմանադրական իրավունքն իրականացնող ՀՀ քաղաքացիների հանդեպ վայրագության անպատկերացնելի դրսևորումները, որոնց զոհ դարձան անգամ անձեռնմխելիությամբ օժտված պատգամավորներ, ինչպես նաև անչափահասներ, կանայք, մնացին անպատիժ, և կայացավ անպատմելին՝ Հայոց վեհափառ կաթողիկոսի և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր սպասավորների մուտքը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտվեց իրավապահների համազգեստ հագած, բայց իրավապահի բարձր կոչմանը և մարդ լինելու արժեհամակարգին անհաղորդ մարդկանց խմբերի շղթայով, որոնք բիրտ և անիրավաչափ գործողություններով փորձում էին թույլ չտալ Սարդարապատի հերոսամարտի կայացման ակունքներում գտնվող Հայ Առաքելական եկեղեցու սպասավորների մուտքը հուշահամալիր։ Այնուհետև ծաղկեպսակներին հայտարարված անհեթեթագույն պայքարը, ապա՝ երեկոյան հընթացս հորինված պատճառաբանությամբ ՌԴ առաջին ալիքի հեռարձակման արգելումը վկայում են, որ Հայաստանը գահավիժում է ցնցումների վտանգավորագույն մի շրջան․ ՀՀ միջազգային հեղինակությանը և պետության համբավին հասցված է անդառնալի վնաս։

Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը խստագույնս դատապարտում է գործող վարչակարգի կողմից իրականացվող իրավական ու բարոյական բոլոր արժեքներն ու նորմերը ոտնահարող գործողությունները՝ պահանջելով նման իշխանության անհապաղ հեռացումը՝ համաձայն ՀՀ քաղաքացիների հավաքական կամքի և ՀՀ օրենսդրության։

 

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման խորհուրդ