Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արարատ Միրզոյան
A A
Պաշտոնական

Հանրապետության տոնը խորհրդանշում է անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու կոլեկտիվ քաղաքական կամքը. Արարատ Միրզոյան

Հանրապետության օրվա կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X էջում.
 
«Այսօր մենք նշում ենք Հանրապետության տոնը, որը խորհրդանշում է պետականության վերականգնումը և անկախ ու ինքնիշխան պետություն կառուցելու կոլեկտիվ քաղաքական կամքը:
 
Քանզի մենք անցնում ենք դժվար ժամանակներով ու մարտահրավերների միջով, դրանք կրկին այն արժեքներն են, որոնք պետք է մեզ առաջնորդեն ամուր ու ժողովրդավար Հայաստանի Հանրապետության զարգացման ճանապարհին՝ ներառյալ հուսալի միջազգային գործընկերությունների միջոցով:»