Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Թաթոյան
A A
Պաշտոնական

Արման Թաթոյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի առթիվ

Պետականությունն է մարդու արժանապատիվ ու անվտանգ կյանքի երաշխավորը:
Պետականության, Հայրենիքի նվիրական արժեքները, մեր հերոսների սխրանքների գիտակցումը,
մեկս մյուսի նկատմամբ հարգանքն ու բոլորիս համերաշխությունը, պաշտոնները պետությունից
վեր դասող պաշտոնյաների բացառումը կլինեն երախտիքի լավագույն տուրքն այն մարդկանց
նկատմամբ, ովքեր իրենց կյանքի գնով են մեզ համար նվաճել ազատ ու անկախ ապրելու
իրավունքը:
Սեփական ուժերի նկատմամբ վստահությամբ ու պատմական պատասխանատվությամբ պետք է
ամրացնենք մեր Հայաստան պետությունը։
Շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: