Բացել լրահոսը Փակել լրահոսը
443837059_420211160974992_2045691013835024850_n
A A
Պաշտոնական

Տան այգու հենապատը փլուզվել է․ էլեկտրական սյունը շրջվել է կայանած ավտոմեքենայի վրա

Մայիսի 26-ին, ժամը 21։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սերո Խանզադյան փողոցի տներից մեկի այգու պարիսպը փլուզվել է էլեկտրական սյան վրա և փակել ճանապարհը։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Պարզվել է, որ տան այգու հենապատը մոտ (30 քմ) փլուզվել է․ էլեկտրական սյունը շրջվել է կայանած «Мercedes» մակնիշի ավտոմեքենայի վրա, ավտոճանապարհը դարձել է անանցանելի։
 
Փրկարարները սահմանազատել են տարածքը։