A
A
Զերծ մնալ զինված ուժերի, զինված ուժերի ղեկավար կազմի, զինծառայողների վերաբերյալ հորինված պատմություններ հրապարակելուց․ ՀՀ ՊՆ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՊՆ-ից հայտնում են․
Համացանցում տարածվում է «Զինվորական սպաները հրաժարվում են կատարել Տավուշի դիրքերից հետ քաշվելու հրամանը» վերտառությամբ հրապարակումը, որն ամբողջովին՝ սկզբից մինչև վերջ, կեղծ է, հորինված և չի համապատասխանում իրականությանը։
Պաշտպանության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ զինված ուժերի, զինված ուժերի ղեկավար կազմի, զինծառայողների վերաբերյալ հորինված տարբեր պատմություններ հրապարակելուց, կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և հիմք ընդունել բացառապես գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններն ու հայտարարությունները։