Բացել լրահոսը Փակել լրահոսը
445179773_777745217877746_5422538858907539801_n
A A
Պաշտոնական

ՄԻՊ-ն այցելել է զորամասեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում աշխատակազմի ուղեկցությամբ այցելել է զորամասեր և մարտական դիրքեր։
 
☑️ Այցի ընթացքում Պաշտպանը հանդիպումներ է ունեցել սպայակազմի հետ, քննարկել զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքներին վերաբերելի հարցեր, այդ թվում՝ կապված սոցիալական ապահովության, ծառայության գրավչության բարձրացման, ատեստավորման գործընթացի, բնակարանային ապահովության և մի շարք այլ հարցերի հետ։
 
☑️ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել զորամասերի տարածքում, ուսումնասիրել սոցիալ-կենցաղային պայմանները, մասնավորապես՝ բուժծառայության վիճակը, դեղորայքի առկայությունը, պահման պայմանները, մատուցվող սննդի որակը, կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ հարցերը և այլն։
 
☑️ Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկը, շրջել և տեղում ծանոթացել մոդուլային կացարաններին ու կենցաղային պայմաններին։
 
☑️ Պաշտպանը ևս մեկ անգամ շեշտել է, որ զինծառայողների ու նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերն իր աշխատանքի կարևոր ուղղություններից են։
☑️ Ոլորտում առկա խնդիրները պարբերաբար ամփոփվում են Պաշտպանի աշխատակազմում և ըստ իրավասու գերատեսչությունների` ներկայացվում խնդիրների լուծման առաջարկներ։
 
📌 Անահիտ Մանասյանը գնահատում է Պաշտպանության նախարարության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը, որի շրջանակում լուծվում են զինծառայողների կողմից բարձրացված` մարդու իրավուքներին վերաբերելի մի շարք հարցեր։