Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Հայաստանը և ԵՄ-ն վերանայում են հարաբերությունները դրական իմաստով․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացումների վերաբերյալ հարցին՝ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը նշել է.
💬 «Իսկապես, սա, տիկի’ն Գալստյան, հրապարակային տեղեկատվությունից ևս ակնհայտ է, որ Հայաստանը և Եվրոպական միությունն այս օրերին, վերջին շրջանում վերանայում են հարաբերությունները և այդ հարաբերություններն ընդգրկող օրակարգը, դրական իմաստով վերանայում են: Մենք ունենք հիմնարար փաստաթուղթ, ինչպես դուք նշեցիք, ՀԸԳՀ-ն, և ՀԸԳՀ-ն կոնկրետ որոշակի գործողություններ կամ ուղղություններ արդեն իսկ կանխորոշում է։ Բայց երբ ես ասում եմ, վերանայում է տեղի ունենում, նկատի ունեմ հետևյալը. այժմ քննարկվում են հարցեր և տեղի կունենան գործընթացներ, որոնք ավելին են, քան կանխորոշում է կամ նախատեսում է ՀԸԳՀ-ն. այդպիսի մի շարք գործիքներ կան։ Հիմա նայեք, օրինակ՝ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը, որը, եթե մենք ունենանք Եվրոպական միության հետ, նախատեսված է ՀԸԳՀ-ով, կամ մեկ այլ գործիք, որի մասին շարունակաբար մամուլում տեղեկություններ են պտտվում, որոնք նախատեսված չեն ՀԸԳՀ-ում։ Եվ հիմա համահունչ նրան, ինչ հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետը Եվրոպական խորհրդարանում, համահունչ նրան, ինչ հայտարարվեց ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում և հանդիպման արդյունքներով՝ առնվազն Հայաստան-ԵՄ կտորով, այս հայտարարություններին դիրքորոշումներին համահունչ, մենք Եվրոպական միության հետ քննարկում ենք, ՀԸԳՀ-ն և ՀԸԳՀ-ից անդին նոր գործիքներ, մենք ունենք երկուստեք քաղաքական կամք խորացնելու մեր հարաբերությունները։ Դուք կոնկրետ ոլորտներ եք ասում, իսկ ես կարող եմ ասել, որ այդ ոլորտները բազմապիսին են, և արտացոլված են նույն ապրիլի 5-ի հանդիպման մամլո հաղորդագրության մեջ՝ ավիացիայից մինչև տնտեսական դիվերսիֆիկացիա, մինչև շուկաների մոտարկում, մինչև որակների ստանդարտների բարձրացում և այլն և այլն. քաղաքական, տնտեսական։
(…)
Զուտ տեխնիկապես, մենք նոր պայմանագիր չունենք և չենք կնքում, և հետևաբար պայմանագրից բխող գործողություններն էլ չեն փոխվի, բայց նաև պայմանագիրը չի սահմանափակում մեզ ունենալ այլ, հավելյալ համատեղ գործողություններ, համատեղ ծրագրեր: Այսինքն, մենք կշարունակենք ՀԸԳՀ ամբողջական կիրարկման ուղղությամբ, և զուգահեռաբար ներմուծում ենք մեր երկկողմ հարաբերությունների օրակարգ այլ տարրեր, ոչ պակաս կարևոր»: