Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ձեր հետ էլ նույն ձև կվարվենք. բանտեր, հետապնդումներ. Խաչատուր Սուքիասյան (տեսանյութ)

Հայաստանն ուզում է ուժեղանալ, ուզում է ամրապնդել իր սահմանները, հզոր պետություն դառնալ, Հայաստանի քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են դրան: Այս մասին Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Չգիտեմ՝ շատերը միտումնավոր են անում, թե չհասկանալով՝ ինչ գործողություն են կատարում ու ինչ վատ անուն են ունենալու պատմության մեջ։ ՀՀ-ն պետք է լինի հզոր, անկախ պետություն։ Հաշվի առնելով մեր ունեցած տեղեկությունները՝ մեզ մոտ կարծիք է ստացվում, որ մեր գործընկերները և ՀՀ շատ քաղաքացիներ ծառայում են այլ պետություններին, և մի մասն ուղղակի ծառայում է պայմանագրային հարաբերությունների արդյունքում, մի մասը չգիտակցելով՝ իր ընկերներին լսելով։ Եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե ՀՀ-ն ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են կառավարել ու թե ինչ ձևով են վերաբերվում այն մարդկանց, ովքեր մի օտար երկրի անուն էին տալիս։ Շատ վատ էին վարվում, նրանք կամ բանտում էին հայտնվում, կամ մահանում էին, կամ ունեզրկվում։ Եթե դուք ձեր չափը չճանաչեք և խանգարեք ՀՀ-ի զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսենք: Դուք պետք է ձեր չափը լավ ճանաչեք։ Այն գործիքները, որը դուք 20 տարի կիրառել եք, կկիրառվեն ձեր դեմ: Ես որպես Հայաստանի քաղաքացի, որն ունի ընտանիք, զավակներ, թոռներ, ամեն ինչ անելու եմ, որ Հայաստանը լինի հզոր, ուժեղ: Իսկ մնացած հորինվածքները, որոնք հորինում եք՝ սահմանները, հողերը տվեցին, դրանք նրա համար են, որ շատ լավ կարողանաք հասարակությանը գցել մոլորության մեջ։ Ամենավատ վնասը տվել եք Ղարաբաղի քույրերին ու եղբայրներին, երբ նրանց հրավիրել եք ձեր միտինգին։ Նրանք Հայաստանի քաղաքացիների, գործարարների ջանքերի ու հարկերի շնորհիվ են կարողանում համապատասխան նպաստը ստանալ, բնակարանները, տները, որոնք ապագայում կունենան, որոնք մինչև այսօր ֆինանսական ոչ մի խնդիր չունեն։ Շատ մեծ վատություն եք անում», - նշեց նա։