Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայում է
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով
Իսպանիայում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային
այցով Իսպանիայի Թագավորությունում է:
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիայում կմասնակցի
Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների
համաժողովին:
Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքների, տեղեկատվության եւ
փորձի փոխանակման հարթակ է, որը նպաստում է խորհրդարանների աշխատանքներին,
աջակցում նրանց համագործակցությանը եւ վերահսկում ԵՄ միջխորհրդարանական
գործունեության համակարգումն ամենաբարձր մակարդակով:
Համաժողովի շրջանակում նախատեսվում է ԱԺ նախագահի ելույթը եւ մի շարք
երկկողմ հանդիպումներ:
--
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ