Բացել լրահոսը Փակել լրահոսը
437100244_396101903385918_1050507491086549193_n
A A
Պաշտոնական

Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակում դի է հայտնաբերվել

Ապրիլի 20-ին, ժամը 09։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ավտոճանապարհի հարակից ձորակում դի կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
🚒Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները դին դուրս են բերել ձորակից (մոտ 150 մ)։