Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Հավանականությունը զրոյանում է, թե ՌԴ-ն կարող է ԼՂ-ում պահպանել իր ներկայությունը․ Բորիս Նավասարդյան (տեսանյութ)

Հավանականությունը զրոյանում է, թե Ռուսաստանը կարող է Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում պահպանել իր ներկայությունը։ Եվ եթե հայերը չկան, այլևս ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի իմաստն էլ չկա։ Կարծում եմ՝ այդ կենտրոնն էլ կօտարվի, Թուրքիային այլևս դա պետք չէ, դա պետք էր ռուսների ներկայությունը հավասարակշռելու համար»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով ԼՂ-ից ռուս խաղաղապահների հեռացման հարցին։

Բորիս Նավասարդյանն անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին, Եվրամիության հետ ավելի սերտ հարաբերություններ կառուցելու հնարավորությանը, դրան Ռուսաստանի հնարավոր բացասական արձագանքին։ Վերլուծաբանը գտնում է, որ կիսով չափ կրճատվել է 2013թ․սեպտեմբերի 3-ի կրկնությունը, քանի որ կրճատվել են այն գործոնները, որոնց պատճառով այդ օրը նախկին նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե Հայաստանը ցանկանում է միանալ Մաքսային միությանը։

Մանրամասները՝ տեսանյութում։