Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Աջակցիր «Ա1+»-ինԻրանական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ և ԻԻՀ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իբրահիմ Ռայիսիի միջև: «Արմենպրես»-ի փախանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
Զրույցի ընթացքում ՌԴ նախագահը հույս է հայտնել, որ բոլոր կողմերը ողջամիտ զսպվածություն կցուցաբերեն և թույլ չեն տա առճակատման նոր փուլ, որը հղի է ողջ տարածաշրջանի համար աղետալի հետևանքներով:
Իբրահիմ Ռայիսին իր հերթին նշել է, որ Իրանի գործողությունները հարկադրված են եղել և սահմանափակ բնույթ են կրել: Ընդ որում, նա ընդգծել է, որ Թեհրանի շահագրգռված չէ լարվածության հետագա սրման հարցում:
«Երկու կողմից էլ արձանագրվել է, որ Մերձավոր Արևելքում ներկա իրադարձությունների հիմնական պատճառը պաղեստինա-իսրայելական հակամարտության չլուծված լինելն է: Այս կապակցությամբ հաստատվել են Ռուսաստանի և Իրանի սկզբունքային մոտեցումները՝ հօգուտ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի, հումանիտար ծանր իրավիճակի թեթևացման և ճգնաժամի քաղաքական-դիվանագիտական կարգավորման պայմանների ստեղծման»,- ասված է հաղորդագրության մեջ: