Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Քարաթափում և փլուզման վտանգ Արատեսում. ֆոտոշարք

Պատմական միջավարի պահպանության Վայոց ձորի մարզային ծառայության աշխատակիցները մարզի Արատես համայնքում  իրականացրած շրջայցի ընթացքում արձանագրել են քարաթափման դեպք։

Արատես համայնքի Արատես հուշարձանի պատերից, տանիքի պահպանված հատվածից առկա է քարաթափում, կամարները խիստ խարխլված են, կա դրանց փլուզման անխուսափելի վտանգ։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը  դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն հրատապ ամրակայման աշխատանքներ իրականացնելու համար։

Հուշարձանը գտնվում է Վայոց ձորի մարզի պահպանվածության առումով առավել վտանգված հուշարձանների ցուցակում։

Կիսավեր հուշարձանախումբը բաղկացած է մի քանի մատուռից, Ս. Սիոն (X դ.), Ս. Աստվածածին (XI դ.) եկեղեցիներից և երկու գավիթներից (XIII դ.): Ենթադրվում է, որ հուշարձանի նախնական շինությունը հիմնադրվել է VII դ., թեև ամենահին գրավոր տեղեկությունը վերաբերում է IX դ.:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների
և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»
պետական ոչ առեվտրային կազմակերպություն