Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Դա մեր բանակցային ֆոնդն է, բայց մենք մսխում ենք․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

«Բանակցային գործընթացում գոյություն ունի բանակցային ֆոնդ, փոխանակման ֆոնդ։ Հայաստանի Հանրապետությունը փոխանակման ֆոնդ ունի, եթե ճանաչում է քարտեզը, որի հիման վրա հաստատվում է, որ նշված գյուղերը Ադրբեջանինն են, հաջորդ քայլն այն է, որ այն տարածքները, որոնք Հայաստանինն են, բայց օկուպացվել են Ադրբեջանի կողմից, բանակցային ֆոնդից տեղափոխվեն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Տավուշի հատվածի 4 գյուղերին։

Իսկ տավուշյան այդ գյուղերի վերադարձը Մարուքյանը համարում է բանակցային ֆոնդի մսխում։

Ինչ վերաբերում է ՀԱՊԿ անանուն պաշտոնյայի՝ «ՀԱՊԿ-ը ՀՀ-ում իր պատասխանատվության ոլորտը համարում է ՀՀ ինքնիշխան տարածքը՝ կարգավորված պետական սահմաններում» հայտարարությանը, Մարուքյանն ասում է, Հայաստանը ոչ թե պետք է այդ կառույցին հայց տար, այլև նրան ուղարկեր ՌԴ ԳՇ այն քարտեզը, որով ուզում է դեմարկացիա և դելիմիտացիա անել։ «Քարտեզն ուղարկեր և ասեր՝ սա է քո պատասխանատվության գոտին։ Հարցրեցինք, չպատասխանեց։ Ուրեմն մենք պիտի ասենք, որ սա է ձեր պատասխանատվության գոտին»,- հավելեց նա։

Մարուքյանը նաև կարծում է, թե Ադրբեջանը հիմա Հայաստանի վրա չի հարձակվի, որովհետև չունի «դրա աշխարհաքաղաքական կանաչ լույսը»։

Մարուքյանը խոսեց նաև իր և «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետագա գործունեության մասին ու ասաց, որ իշխանությունների հետ իրենց «համագործակցության բանկը սպառված է»։

Մանրամասները՝ տեսանյութում։