Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արաբական 5 գիշեր

Հասարակություն
19767f2acebdc9f5346d3c31f6638d77

Արդեն երրորդ անգամ Հայաստանում կազմակերպվում է «Արաբական գիշերներ» ֆիլմերի հատուկ ծրագիրը:

Հայաստանը 5 օր շարունակ` հունիսի 1-5-ը, ցուցադրություններ է կազմակերպելու Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում և Ակումբ ռեստորանում:

Այս տարվա հատուկ հյուրն է Ֆրանսիայից ժամանած Դոմինիկ Դուբոսկը, ով Նորարար փորձարարական արվեստի կենտրոնում կներկայացնի իր ինստալացիան: Փառատոնի շրջանակներում երեկոյան ցուցադրությունների ժամանակ` հունիսի 1-5-ը, Տիկնիկային թատրոնում կներկայացվեն Աբդուլա Ալ Քաաբիի, Դոմինիկ Դուբոսկի, Սամեհ Աբդել Ազիզի, Մոհամադ Ալ Դարաջիի, Զիադ Դուեիրիի, Սկանդար Կոպտիի հեղինական ֆիլմերը:

« Շատերն են ասում, թե Հայաստանում արաբական մշակույթն ում եւ ինչին է պետք, բայց մենք համոզված ենք, որ մշակույթը, որ տարիք, սեռ, ազգություն չի ճանաչում, համագործակցության, երկխոսության, նոր հորիզոններ ստեղծելու հնարավորություն է տալիս: Արաբական աշխարհի հարուստ կինոինդուստրիայի նորագույն նմուշները Հայաստանում ներկայացնելով` մենք մեր կինոգործիչներին ու կինոսիրողներին աշխարհին նոր աչքերով նայելու հրաշալի առիթ ենք տալիս»,- մեկնաբանում է «Արաբական գիշերներ» կինոփառատոնի տնօրեն Վրէժ Քասունին: