Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_5469657512090391909_y
A A
Պաշտոնական

Հաստատվել է Հայաստանի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի զեկույցը

Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) 96-րդ լիագումար նիստի շրջանակներում հաստատվել է Հայաստանի վերաբերյալ ԳՐԵԿՈ-ի գնահատման 5-րդ փուլի զեկույցը։ Գնահատման այս փուլը վերաբերում է «Կոռուպցիայի կանխարգելմանը և բարեվարքության խթանմանը բարձրագույն գործադիր և իրավապահ մարմիններում»։

Զեկույցի մշակմանն ու հաստատմանը նախորդել են 2023թ-ի ընթացքում ԳՐԵԿՈ-ի գնահատման խմբի այցելությունը Հայաստան, լայնածավալ ուսումնասիրությունները և հարցազրույցները՝ պետական գերատեսչությունների, շահագրգիռ մարմինների և քաղհասարկության կազմակերպությունների հետ։ Զեկույցի տեքստը կհրապարակվի հաջորդ շաբաթ։

Սկսած 2025 թվականից ԳՐԵԿՈ-ն պարբերաբար ուսումնասիրելու է սույն զեկույցի շրջանակներում ներկայացված հանձնարականների ընթացքը։ Արդարադատության նախարարությունը, որպես կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքականության մշակման և իրականացման լիազոր պետական մարմին, հետևողական է լինելու ոլորտային բարեփոխումների շարունակականության հարցում՝ հետամուտ լինելով ԳՐԵԿՈ-ի հանձնարարականների լիարժեք կատարումն ապահովելուն։

Լիագումար նիստին Հայաստանը ներկայացրել է ԳՐԵԿՈ-ում ՀՀ մշտական պատվիրակությունը՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։ Հրավիրյալ ներկայացուցիչների շարքում էին՝ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե

Սարգսյանը, Կոռուպցիայի կախնարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, հանձնաժողովի անդամ Լիլիթ Ալեքսանյանը, Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ համակարգող Լիլյա Աֆրիկյանը։