Կարմիր լոգոյով Հ1-ը ինքն իր ծախսերը կարողանու՞մ է փակել. Բագրատյանը՝ Հայրապետյանին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը կողմ է, որպեսզի ստեղծվեն տեխնիկական հնարավորություններ Հանրային լրատվական ալիքի հանրապետական սփռման համար։
«Մեկ դիտարկում՝ հանրապետական սփռում ունեցող ալիքները վճարում են ամսական 6 մլն դրամ, մայրաքաղաքային սփռման 1,5 մլն դրամի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հանրայինը առաջիկայում սեփական միջոցների հաշվին պետք է կատարի հավելյան ծախս»,- նշեց նախարարը։
Նախարարի խոսքերով՝ 2024 և 2025թթ, պետական բյուջեով նախատեսված չեն այդ ծախսերը, ինչը նշանակում է, որ հանրայինը սեփական միջոցների վերաբաշխման կամ այլ ֆինանսական միջոցների ներգրավման հաշվին կկարողանա այդ վերաբաշխումն իրականացնել, եթե միջնաժամկետ ծրագրերում առաջիկայում փոփոխություններ չնախատեսվեն։
Ի պատասխան ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից նախագծի հեղինակին ուղղված հարցին՝ Մ. Հայրապետյանը պատասխանեց.
«Պարզապես ստեղծվում է իրավական հենք, որից հետո Հանրայինը կկարողանա հնարավորության և ցանկության դեպքում սփռվել հանրապետության տարածքում։ Հիմնական խնդիրը տեխնիկական էր և նախագծի հեղինակներն ու նախարարությունը համապատասխան ճշգրտումներ են արել «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանցեր» ՓԲԸ կողմից և ստանալով այն հավաստիացումները, որ ըստ էության՝ հնարավոր է մայրաքաղաքային սլոթը փոխել հանրային սլոթի՝ մենք համարում ենք նախագիծը դրական է»։