Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման (տեսանյութ)

Մասիս խոշորացված համայնքում աղբահանության խնդիրն ամբողջությամբ կլուծվի:

Բարերար Միքայել Վարդանյանը համայնքին նվիրել է աղբատար մեքենա, բազմաֆունկցիոնալ սանմաքրման մեքենա, 230 նոր աղբաման և բեռնատար մեքենա:

Նվիրատվության շնորհիվ Մասիս քաղաքում և հարակից 26 բնակավայրում հնարավոր կլինի աղբահանությունն իրականացնել ամենօրյա ռեժիմով և ամբողջ ծավալով:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 117 մլն դրամ: