Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Մալխասը` Մալխասի մասին (տեսանյութ)

«Կինոյի տանը» կայացավ «Ա1+» հեռուստաընկերության նկարահանած «Կյանքը ջազում» վավերագրական ֆիլմի նախնական դիտումը՝ նվիրված հայկական ջազի լեգենդ, Երևանի պատվավոր քաղաքացի Լևոն Մալխասյանին։

Սցենարի հեղինակներն են «Ա1+»-ի հիմնադիր Մեսրոպ Մովսեսյանը և Ռուզաննա Մկրտչյանը։ Օպերատորը և ռեժիսորը՝ Վահագն Տեր- Հակոբյանը։

Ֆիլմի նկարահանմանը աջակցել են Երևանի կոնյակի գործարանը և «Team» ընկերությունների խումբը։

«Կյանքը ջազում» վավերագրական ֆիլմի պրեմիերան կկայանա մարտի 16-ին Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Լևոն Մալխասյանին նվիրված երեկոյին։