Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պեսկով
A A
Քաղաքականություն

Հայաստանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում չի կայացվել. Պեսկով

Հայաստանի կողմից «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու որոշում չի կայացվել, Ռուսաստանին այդ մասին չեն հայտնել, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հայաստանը շահում է ԵՏՄ անդամակցությունից։ Հուսով ենք, որ Երևանը դա հաշվի կառնի արտաքին քաղաքականություն կառուցելիս»,- նշել է նա։ «ՌԴ-ն քաղաքական կամք ունի Հայաստանի հետ հարաբերություններ կառուցելու համար, դժվարությունները կանցնեն»,- նշել է Պեսկովը։