Բացել լրահոսը Փակել լրահոսը
429753891_998242921671082_2136756468533096562_n
A A
Պաշտոնական

Քննարկվել է Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
 
Մարտի 4-ին առանձնազրույց եմ ունեցել Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասի հետ, որին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ու Հունաստանի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքը, 2023 թվականի դեկտեմբերին Աթենքում տեղի ունեցած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ կատարված աշխատանքները, նախանշվել են համագործակցության մի շարք նոր ուղղություններ:
 
Պայմանավորվածություն ենք ձեռք բերել երկու երկրների կառավարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո նոր լիցք հաղորդել ռազմատեխնիկական համագործակցությանը։
 
Հանդիպման ընթացքում մտքեր ենք փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի վերաբերյալ: