A
A
Մարտի 1-ին տեղի է ունեցել ժողովրդի սպանդ․ Արամ Մանուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Մարտի 1-ին տեղի է ունեցել սպանդ, իշխանությունը հարձակվել է ժողովրդի վրա ու զոհվել են տասնյակ մարդիկ, վիրավորվել հարյուրներ, բանտերում են հայտնվել շուրջ 150 մարդ: Անցել է 16 տարի ու ակնհայտ հանցագործությունը, որ շատ հեշտ էր բացահայտել մեղավորներին, չի արվել: Ես կարող եմ հայտարարել, որ պետական աջակցությամբ, իշխանությունների աջակցությամբ չի բացահայտվել Մարտի 1-ը: Իշխանությունների աջակցությամբ բազմաթիվ կարեւոր գործող անձինք՝ հանցագործներ, հայտնվել են արտասահմանում, որ պետք է լինեին դատարանում: Մարդիկ, որոնք պետք է պատասխան տային Մարտի 1-ի կազմակերպման, իրագործման համար, մի մասը հայտնվել է խորհրդարանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը: