Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մշակույթ

Տաքսիստ Հենդոյի մասին պատմող «Բարի օր» կատակերգությունը մեծ էկրաններին է (լուսանկարներ)

Շուրջ 10 տարի տաքսիստ Հենդոյի համար նոր օր չի սկսվում՝ ամեն առավոտ արթնանալով նա պարզում է, որ կրկին հոկտեմբերի 14-ն է․․․ Ինչ հետեւություններ կանի հերոսը՝ կյանքը փոխելու եւ անվերջանալի օրն ի վերջո ավարտելու համար, պատմում է երեկվանից մեծ երկրաններ բարձրացած «Բարի օր» կատակերգությունը։

Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ փետրվարի 29-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում։ 

Ֆիլմի ռեժիսորներներից Գրիգոր Գասպարյանը նշեց՝ այն նկարահանվել է սիրված  սիրված  «Արջամկան օրը» ֆիլմի մոտիվներով․

«Այն նկարահանվել է երեսուն տարի առաջ: Այդ կինոնկարից հետո ստեղծվել են մոտ 12 կամ ավելի նմանատիպ ֆիլմեր, որոնցում օգտագործվում է այդ ֆիլմի շարժիչը, որը կոչվում է «Time loop», երբ գլխավոր հերոսի կյանքում օրը կամ ինչ-որ ժամանակահատված կրկնվում է: «Բարի օր» ֆիլմի գլխավոր հերոսի դերակատար Մհեր Մխիթարյանը ստեղծել էր  տաքսիստ Հենդոյի կերպարը, որը շատ սիրվեց: Նա սքետչերի միջոցով պատմում էր իր կնոջ, երեխաների, սիրուհու, տարբեր մարդկանց մասին, որոնք չէին երևում: Որոշեցինք լիամետրաժ ֆիլմ նկարահանել տաքսիստ Հենդոյի մասին, որտեղ կլինեն բոլոր կերպարները»,-պատմեց ռեժիսորը:

Ֆիլմում նկարահանվել են Ռոզի Ավետիսովան, Եվա Խաչատրյանը,  Գարիկ Մարտիրոսյանը, Իվետա Մուկուչյանը, Արկադի Դումիկյանը և այլ սիրված արտիստներ։ 

Նշենք նաեւ, որ ֆիլմի պրեմիերային եւ մամուլի ասուլիսին հաջորդեց կարմիր գորգի արարողությունը։