Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2024_02_29_15_42_33.thumb
A A
Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը, խաղաղության պայմանագրին ընդառաջ, գնում են համարձակ, միևնույն ժամանակ՝ դժվարին ճանապարհով. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը X-ի իր էջում անդրադարձել է Բեռլինում ընթացող Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին։

«Հայաստանն ու Ադրբեջանը  խաղաղության պայմանագրին ընդառաջ գնում են համարձակ և, միևնույն ժամանակ, դժվարին ճանապարհով։ Մենք՝ որպես դաշնային կառավարություն, ինչպես հնարավոր է՝ աջակցում ենք խաղաղ բանակցություններին, որպեսզի վերքերը բուժվեն, և մարդիկ կարողանան խաղաղություն գտնել: Այս ճանապարհի յուրաքանչյուր մետրը կարևոր է»,-գրել է նա: