Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչ փուլում են գտնվում Ադրբեջանի հետ սահմազատման սահմանագծման աշխատանքները․ հարց Մհեր Գրիգորյանին (տեսանյութ)

Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովներն այս փուլում քննարկում են համատեղ գործունեության կանոնակարգը, որի ավարտից հետո այն կդրվի ներպետական շրջանառության մեջ՝ որպես օրենքի նախագիծ, խորհրդարանում հայտարարեց փոխվարչապետ, հայկական կողմից սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը:

«Մենք առաջին փուլում քննարկեցինք և հաստատեցինք աշխատակարգը, այս փուլում քննարկում ենք համատեղ գործունեության կանոնակարգը, որը շատ ավելի մեթոդական նկարագրություն է պարունակելու, երբ սա ավարտենք, երկու երկրներին էլ տվյալ փաստաթղթի նախագիծը կդնեն ներպետական շրջանառության մեջ՝ որպես օրենքի նախագիծ», - պատասխանելով պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին, թե ի՞նչ փուլում են սահմանազատման հանձնաժողովների աշխատանքները՝ մանրամասնեց Մհեր Գրիգորյանը: