Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով մեկնել է Իրաք (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 26-ից 29-ը՝ իրաքյան կողմի հրավերով, պաշտոնական այցով գտնվելու է Իրաքի Հանրապետությունում:

Այցի ընթացքում նախագահը հանդիպումներ կունենա Իրաքի նախագահի և երկրի բարձր ղեկավարության ներկայացուցիչների հետ: Նախատեսված է նախագահ Վահագն Խաչատուրյանի դասախոսությունը Բաղդադի համալսարանում և հանդիպումը տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: