Բացել լրահոսը Փակել լրահոսը
thumbnail_160224
A A
Հասարակություն

ֆրանսիայի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը

ֆրանսիայի Հանրապետության իրավասու մարմինը բավարարել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը և հետախուզվող անձ Ա.Ս.-ին, ով մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակություն կատարելու մեջ, հանձնել է Հայաստանի իրավասու մարմիններին:

ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարությամբ՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության աշխատակիցների կողմից ապահովվել է Ա.Ս.-ի տեղափոխումը Երևան:

Հանրային կապերի բաժին