Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Չեմ բացառում, որ Ներքին Հանդի իրադարձությունները կունենան կրկնություններ. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

Եթե այդ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, լինելու է կրկնակապիտուլյացիա, և ինչպես տեսնում ենք նաև այս ընթացքում  Ադրբեջանի խոսույթը նոր որակումներ է ձեռք բերել։

Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

 Ըստ նախկին նախագահի՝ այդ խոսույթը ձերք է բերել հրահանգների, ցուցումների  տեսք։

«Բաքուն արդեն հրահանգների ու ցուցումների խոսույթով է խոսում Հայաստանի հետ։ Չեմ բացառում, որ Ներքին Հանդի դեպքերը կարող են կրկնվել այլ հատվածներում։ Երեկ էլ մի թեթև անոնս լսեցինք կառավարության նիստում։

Եվ այդ ճնշումների արդյունքում էլի ինչ-որ բաներ կհանձնեն և այդպես շարունակ մինչև քաղաքական դաշտն ու ժոովուրդը իշխանություններին չուղարկեն տուն»,- կարծիք հայտնեց Սերժ Սարգսյանը։