Բացել լրահոսը Փակել լրահոսը
1130452
A A
Հասարակություն

Հայաստանի և Տոգոյի ԱԳ նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մյունխենում հանդիպում է ունեցել Տոգոյի արտաքին գործերի, աֆրիկյան ինտեգրացիայի և սփյուռքի նախարար Ռոբերտ Դյուսեի հետ։  

ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման և քաղաքական երկխոսության ակտիվացման հնարավորություններն՝ արտահայտելով երկուստեք պատրաստակամություն։ Ընդգծվել է տարբեր ուղղություններով, մասնավորապես տնտեսության, առևտրի, ինչպես նաև մշակույթի ոլորտներում կապերի զարգացման և այդ նպատակով անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտի ձևավորման, բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման հարցում փոխադարձ հետաքրքրությունը։

Հայաստանի և Տոգոյի ԱԳ նախարարները քննարկել են նաև միջազգային հարթակներում փոխգործակցության հարցեր։ 

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակին։ ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման հարցում հայկական կողմի տեսլականը։