Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՀԱՊԿ
A A
Քաղաքականություն

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտության պոտենցիալը բարձր է համարում

ՀԱՊԿ-ը հայ-ադրբեջանական սահմանին հակամարտությունների մեծ պոտենցիալ է տեսնում, իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ֆիքսվում են առանձին պետությունների փորձերը՝ ամրապնդելու սեփական դիրքերը Հարավային Կովկասում, ստանալու հասանելիություն Կասպից ծովի ռեսուրսներին և ապահովելու իրենց ուղղակի ելքը Կենտրոնական Ասիա։ Դրա համար ակտիվ օգտագործվում է, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի բարձր հակամարտային պոտենցիալը։ Իրավիճակի հետագա կարգավորման հարցում կարևոր է պահպանել խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը»,- ասել է Սերդյուկովը։

Նա նշել է, թե Արևմուտքը ձգտում է ազդել Բաքվի ու Երևանի միջև հետհակամարտային կարգավորման վրա՝ չնայած ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությանը։

«Նույնիսկ կազմակերպությանը Հայաստանի անդամակցության պայմաններում՝ դրսից փորձերը շարունակում են ազդել հետկոնֆլիկտային կարգավորման ձևաչափի վրա»,- ասել է նա։