Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պեսկով
A A
Քաղաքականություն

Կրեմլը Երևանին ու Բաքվին զսպվածության կոչ է անում․ Պեսկով

Կրեմլը կոչ է անում Երևանին և Բաքվին զսպվածություն դրսևորել՝ կապված իրավիճակի ներկայիս սրման հետ։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ Մոսկվան հուսով է, որ խաղաղության պայմանագրի պատրաստման գործընթացը կշարունակվի։

«Իհարկե, սա տագնապալի լուր է, որը գալիս է շփման գծից, մենք երկու կողմերին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել, ամեն կերպ խուսափել ցանկացած գործողությունից, որը մյուս կողմը կարող է սադրիչ համարել։ Մենք շատ ուշադիր հետևելու ենք և կշարունակենք մեր շփումները երկու կողմերի հետ»,- ասել է Պեսկովը։