Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Հայաստանի թե Հայոց պատմություն․ Փաշինյանն է պատասխանում (տեսանյութ)

«Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու նախագծով կառավարությունը բացարձակապես չի հակադրում պետությունը հայրենիքին, այլ՝ ընդամենն արձանագրում է այդ հասկացությունների հարաբերությունը հասկանալու, հետազոտելու անհրաժեշտությունը։

Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին։

«Հայոց պատմությունը պետականության չգոյության պատմություն է՝ պետականություն ունենալու դրվագներով, իսկ Հայաստանի պատմությունը պետականության պատմություն է՝ պետականություն չունենալու դրվագներով։ Մենք ուզում ենք պետականություն չունենալու դրվագների դոմինանտությունը փոխարինել պետականություն ունենալու դրվագների դոմինանտությամբ, որն այսօր այդպես չի»,-համոզմունք է հայտնել վարչապետը։