Ոսկու, պլատինի, պալադիումի ձուլակտորների արտահանումը այսուհետ կհարկվի (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանում նախատեսվում է ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների արտահանման համար սահմանել պետական տուրք:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Նախագծով մենք արտահանման տուրք ենք սահմանում ոսկու, պլատինի և պալադիումի ձուլակտորների վրա՝ հաշի առնելով այն, որ այս առևտրով զբաղվող ընկերությունները պետք է որոշակի մասնակցություն ունենան ՀՀ բյուջեում»,-ասաց Քերոբյանը:
Արտահանման տուրքը նախատեսվում է սահմանել դրանց շուկայական արժեքի 0.8-1 տոկոսի սահմաններում: Նախարարը հավելեց, որ Պետական տուրքի մասին օրենքով կա ֆիքսված գին, օրինակ՝ 1 կգ ոսկու համար դա մոտավորապես 200 հազար դրամն է, ինչը մոտ 1 տոկոսն է:
«Վերջին ժամանակահատվածում այս տիպի առևտուրն էական աճ է արձանագրել: Եվ կարիք կա հնարավորինս արագ դա կարգավորել»,-նշեց Քերոբյանը: