Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մենք կարմիր զգեստներ հագած գնում ենք, իսկ ճանապարհին ցուլեր են կանգնած․Փաշինյանի բացատրությունը (տեսանյութ)

Նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը պայմանավորած է պետություն- քաղաքացի ճեղքը լցնելով:  

Այս մասին  Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սահմանադրությունը պետք է օրգանիկ կապ ունենա ժողովրդի հետ: Իմ ընկալմամբ՝ պայմանավորված է ժողովրդի հետ գենետիկ ճեղքը լրացնելու ճեղքով:

Սահմանադրությունը երբեք չի ընդունվել այն պայմաններում և միջավայրում, երբ ՀՀ քաղաքացին ինքն իրեն ասի՝ ես գնացի, քվեարկեցի ու ընդունեցի սահմանադրություն:

Կառավարությունը չի կարող փոխել Սահմանադրությունը կամ ընդունել նոր Սահմանադրություն: Միայն ժողովուրդը կարող է կայացնել այդ որոշումը»,- նկատեց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի՝  պետական ժողովուրդ դառնալու համար մեզ պետք է սահմանադրական հանրաքվե: