
Ալիևը սպառնացել է վերանայել Եվրոպայի խորհրդում և ՄԻԵԴ-ում Ադրբեջանի մասնակցության հարցը
Աջակցիր «Ա1+»-ինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սպառնացել է վերանայել Ադրբեջանի մասնակցության հարցը Եվրոպայի խորհրդում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), եթե չվերականգնվեն Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության իրավունքները։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալիևն այս մասին ասել Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգի հետ հանդիպման ժամանակ:
«Ադրբեջանի պատվիրակության իրավունքները պետք է վերականգնվեն։ Եթե ադրբեջանական պատվիրակության իրավունքները չվերականգնվեն, ապա ԵԽ-ում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում մասնակցության հարցը ադրբեջանական կողմից կվերանայվի»,- ասել է նա։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հունվարի 24-ին Ադրբեջանի պատվիրակությանը մեկ տարով հեռացնելու որոշում էր կայացրել։