A
A
Fly Arna ավիաընկերությունը դադարեցրել է թռիչքները
Աջակցիր «Ա1+»-ինFly Arna ավիաընկերությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ դադարեցրել է թռիչքները:
«Fly Arna ավիաընկերության թռիչքներն այս պահին դադարեցված են, ինչը պայմանավորված է ընկերության կողմից իրականացվող օպերացիոն փոփոխություններով: Ավիաընկերությունն աշխատանքներ է տանում իր ծառայությունները հնարավորինս շուտ վերականգնելու և կրկին իր ուղևորներին սպասարկելու ուղղությամբ»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։