Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրիպտո վճարումների առաջատար հարթակում ընդհանուր գործարքները գերազանցում են $120 միլիարդը

Տնտեսություն

 Մարտահրավերներով հագեցած 2023-ի ընթացքում կրիպտո համայնքի ճկունությունը տպավորիչ էր շուկայական անորոշության ֆոնին: Անցած տարի Binance Pay-ն արձանագրել է նկատելի աճ՝ ամրապնդելով դիրքերը որպես կրիպտո վճարումների առաջատար հարթակ:

Վերջին 12 ամիսների ընթացքում Binance Pay-ը կենտրոնացել է օգտատերերի համար հարմար նորարարությունների վրա՝ անխափան ինտեգրելով կրիպտո վճարումները ամենօրյա գործարքների մեջ այնպիսի նախաձեռնությունների միջոցով, ինչպիսիք են DeFi դրամապանակն ու համագործակցությունն արդյունաբերական համակարգերի հետ: Դեռևս 2021 թվականի փետրվարին ստեղծված Binance Pay-ը նոր մոտեցում էր օգտատերերի համար, որով նրանք կարող էին անխափան վճարել կրիպտոարժույթով ճանապարհորդությունների և հյուրանոցների ամրագրումներից մինչև սովորական գնումներ և ավելին: Ի սկզբանե այն գործարկվել էր որպես առցանց վճարման պարզ համակարգ և ժամանակի ընթացքում զարգացել է՝ ներառելով կրիպտո վճարման բազմաթիվ եղանակներ: Վերջին երեք տարիների ընթացքում հարթակն արձանագրել և հաղթահարել է կայուն ընդունման փուլը, ընդ որում՝ ընդհանուր գործարքները գերազանցում են $120 միլիարդը: 

Որոնք էին 2023 թվականի կարևոր իրադարձությունները

2023 թվականին Binance Pay-ի գործարքների ծավալը տարեկան կտրվածքով աճել է ավելի քան 71%-ով՝ գերազանցելով 77 մլրդ դոլարը: Օգտատերերի բազան նույնպես զգալիորեն ավելացել է. ակտիվ օգտատերերի թիվը մեծացել է մոտ 70%-ով՝ հասնելով ավելի քան 12 միլիոնի: Binance-ի օգտատերերն այժմ օգտագործում են Binance Pay-ը՝ կրիպտո գործարքներ նվիրելու, ուղարկելու և ստանալու համար: Այս աճն ազդարարում է կրիպտոյի ավելի խորը միաձուլումը ամենօրյա գործարքների մեջ: Այս միտումը, կանխատեսվում է, որ կպահպանվի, քանի որ ավելի շատ մարդիկ և բիզնեսներ օգտվում են կրիպտոյի հսկայական ներուժից: Անցած տարվա ընթացքում Binance Pay-ին միացել են հազարավոր նոր առևտրականներ՝ ստեղծելով գնումների պրակտիկա և օգնելով ինտեգրել ցանկացած ապրանքի դիմաց վճարումը կրիպտոյի միջոցով:

Անցած տարվա համար հատկանշական է Binance Pay-ի ինտեգրումը DeFi դրամապանակների հետ, ինչպիսիք են Trust Wallet-ը, պարզեցնելու և կամրջելու միլիարդավոր դոլարների ակտիվների փոխանցումները: Կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ դյուրինացվել է կրիպտո վճարումները սպառողներին մի շարք ոլորտներում, ներառյալ աշխատավարձի տրամադրումը և հավատարմության պարգևների հատկացումները: Ամրապնդելով Binance-ի տեսլականը՝ խթանելու փողի ազատությունը կրիպտոյի միջոցով՝ Binance Pay-ը գործում է որպես կարևոր կամուրջ՝ բացելով կրիպտո վճարումները և դառնալով անկյունաքարային քայլ դրանց ավելի լայն ընդունման առումով: Շարունակվել է ուսումնասիրվել կրիպտոն առօրյա կյանքում ինտեգրելու նորարար ուղիներ, ներառյալ վճարումների ոլորտում, ինչը հսկայական ներուժ ունեն զանգվածային կիրառման տեսակետից: Կրիպտո վճարումների ապագան Աշխարհում փողի ազատությունը խթանելու տեսլականը նշանակում է, որ կրիպտո վճարումները կարող են առանցքային դեր կատարել կրիպտոյի համատարած ընդունումը հեշտացնելու գործում: Crypto-ն ավելին է, քան պարզապես վճարումների և փոխանցումների միջոց. այն հսկայական, բարդ էկոհամակարգ է, որը ներառում է նաև DeFi, SocialFi, NFT-ներ և կամուրջ է հանդիսանում դեպի լայնածավալ, բարդ Web3 աշխարհ: Ամբողջ աշխարհում մարդիկ արդեն սովոր են անկանխիկ վճարումներին, ուստի վճարումները կրիպտոյի միջոցով ծանոթ է նրանց և որևէ դժվարություն չի ներկայացնում: Օգտատերերի զարգացող կարիքներին համահունչ՝ Binance Pay-ում մշակվել են մի շարք նոր հնարավորություններ սկսած «Send Cash» գործառույթի միջոցով հեշտությամբ կրիպտո ուղարկելուց մինչև «Split Bills»-ի միջոցով ձեր հաշիվը կրիպտո տարբերակով վճարելը: «Մեր թիմն աներևակայելիորեն ոգևորված է 2023 թվականին մեր ձեռք բերած կարևոր հաջողություններով: Օգտատերերի և ձեռնարկությունների շրջանում աճում է ճանաչումն իրական աշխարհում օգտագործման դեպքերի մասին, և ուրախ ենք, որ այս գործընթացը հեշտացնելու համար կարող ենք ենթակառուցվածք տրամադրել: Binance Pay-ում ոչ միայն արտադրանք ենք ստեղծում, այլն նաև մշակում ենք Ֆինանսական պարադիգմների փոփոխություն ամբողջ աշխարհում: Օգտատերերի վստահությունը և Binance Pay-ի ընդունումն արտացոլում է դրական վերաբերմունքը նորարարությունների նկատմամբ»,- արձանագրել է Binance Pay-ի գլոբալ ղեկավար Ջոնաթան Լիմը՝ հաստատելով, որ 2024 թվականի հանձնառությունն անձեռնմխելի, անվտանգ, հարմար և ընդարձակ կրիպտո վճարումների էկոհամակարգի ամրապնդումն է: «Սա դեռ միայն սկիզբն է դեպի գլոբալ ֆինանսական ներգրավում և ժողովրդավարացում»,- եզրափակել է նա: